«Երբ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, կյանքը կդադարի անարդար թվալ...»․ Քրիստինա Կարապետյան

10:47   19 օգոստոսի, 2022

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային հմայիչ կերպարում։

Քրիստինա-Կարապետյան-13.jpg (191 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Քրիստինան սեւ բլուզ է կրում, որը համադրել է ջինսե շորտի եւ սպիտակ երանգի սպորտային կոշիկների հետ։ Նա առանց շպարի է, մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջական է դարձնում ծղոտե լայնեզր գլխարկը։ «Երբ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, կյանքը կդադարի անարդար թվալ... կյանքում կատարվող ամեն բան բացարձակ ճշմարտություն է... (իմ գիտակցմամբ)։ Ամեն ինչ լինում է տեղին ու ժամանակին... Ներս նայենք ավելի շատ, որ կարողանանք երկինքը տեսնել...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Քրիստինա-Կարապետյան-10.jpg (326 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Քրիստինան սպիտակ բլուզ էր կրում, որը համադրել է ջինսե տաբատի եւ սպորտային կոշիկների հետ։ Նա հավաքել էր մազերը, նախապատվությունը տվել էր նվազագույն շպարին։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում էր սպորտային գլխարկը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE