Ռոբերտ Դե Նիրոն միանգամից երկու գլխավոր դեր կխաղա գանգստերների մասին պատմող դրամայում

13:12   19 օգոստոսի, 2022

Օսկարակիր Ռոբերտ Դե Նիրոն միանգամից երկու գլխավոր դեր կխաղա «Իմաստուն տղաները» («Wise Guys») գանգստերական դրամայում։ Այն կնկարահանի Բարրի Լեւինսոնը: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Սյուժեի կենտրոնում իտալա-ամերիկյան հանցավոր ղեկավարներ Վիտո Ջենովեզեի եւ Ֆրենկ Կոստելոյի «հակամարտությունն» է։ 1957 թվականին Ջենովեզեն փորձում է սպանել Կոստելլոյին, սակայն չի հաջողվում։ Հատկանշական է, որ երկու դերերն էլ Դե Նիրոն է կերտել։

Սցենարի վրա աշխատում է Նիկոլաս Պիլեջին։ Իսկ նախագծի պրոդյուսերն Իրվին Ուինքլերն է։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Դե Նիրոն միացել է ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ծաղկե լուսնի մարդասպանները» ֆիլմի դերասանական կազմին։ Դրա պրեմիերան կկայանա 2023 թվականին։



© NEWS.am STYLE