Ավտոարշավորդ եւ Ferrari ընկերության հիմնադրի մասին կենսագրական ֆիլմը կթողարկվի 2023 թվականին

14:12   19 օգոստոսի, 2022

«Ferrari»-ի ավտոարշավորդ եւ գյուտարար Էնցո Ֆերարիի մասին պատմող կենսագրական ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի 2023 թվականի աշնանը, հայտնում է TheWrap-ը:

Ֆիլմի ռեժիսորը Մայքլ Մանն է։ Դերերում հանդես կգան Ադամ Դրայվերը, Պենելոպա Քրուզը, Շեյլին Վուդլին, Պատրիկ Դեմփսին, Սառա Գադոնը եւ այլք։

Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1957 թվականի ամռանը։ Էնցոն եւ նրա կինը սգում են իրենց որդու մահը։ 10 տարի առաջ զրոյից կառուցված նրանց ավտոմոբիլային ընկերությունը սնանկացման եզրին է։ Ճգնաժամի այս պահին Էնցոն որոշում է մասնակցել Mille Miglia-ի խորհրդանշական ավտարշավին՝ հավատալով, որ դա կլուծի իրենց խնդիրները:

Մանը սցենարը գրել է Թրոյ Քենեդի-Մարտինի հետ («Կողոպուտ իտալական ձեւով»): Թողարկման ստույգ ամսաթիվը չի հաղորդվում: Ֆիլմը արտադրվում է STX ընկերության կողմից։ Թողարկումից հետո ֆիլմը կհայտնվի Showtime հոսքային ծառայությունում։



© NEWS.am STYLE