«Տե՛ր, փարատիր քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը»․ Քրիստինա Եղոյանի եւ դստեր լուսանկարը

14:39   19 օգոստոսի, 2022

Երգչուհի Քրիստինա Եղոյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր հետ։

Քրիստինա-Եղոյան-15.jpg (241 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում մայր ու դուստր պատկերված են եկեղեցում։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը եւ բժշկիր:

Շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները եւ դատապարտեցիր մեր թշնամուն:

Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին եւ ազատում հիվանդություններից: Ամեն»։  



© NEWS.am STYLE