Warner Bros. ընկերությունը կարող է թողարկել «Հարրի Փոթերի» սփին-օֆֆը: Խոսակցություններ կան, որ օրերս Ջոան Ռոուլինգը բանակցություններ է վարել կինոստուդիայի նախագահ Դեւիդ Զասլավի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հրատարակության տվյալներով՝ ապագա նախագծի շուրջ բանակցությունները կինոստուդիայի եւ Ռոուլինգի միջեւ տեղի են ունեցել կես տարի առաջ։ Նշվում է, որ սփին-օֆֆը կներկայացվի սերիալային ձեւաչափով եւ, ամենայն հավանականությամբ, կթողարկվի Warner HBO սթրիմինգային ծառայության միջոցով։ Շոուի սցենարը ներկայումս մշակման փուլում է։
Warner Bros.-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս լուրը: Աղբյուրները, սակայն, ասում են, որ «HBO-ի մարդիկ խոսում են Փոթերի սփին-օֆֆի մասին որպես փաստ»: Նրանք նաեւ նշել են, որ Ռոուլինգը լրջորեն մտածում էր կախարդների հետ կապված եւս մեկ ֆրանշիզա ստեղծելու մասին: