Դերասան Մեթ Սմիթին սրով վիրավորել են «Գահերի խաղի» պրիքվելի նկարահանման ժամանակ

19:12   19 օգոստոսի, 2022

Բրիտանացի դերասան Մեթ Սմիթը վիրավորվել է «Վիշապի տունը» սերիալի նկարահանումների ժամանակ: Այս մասին Variety-ին տված հարցազրույցում հայտարարել է նախագծի նրա գործընկեր Ֆաբիեն Ֆրանկելը։

Արտիստը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել աշխատանքի հենց սկզբում։ Նա խոստովանել է, որ իրավիճակը լարված է եղել, բայց վերջում երկու դերասաններն էլ ծիծաղել են կատարվածի վրա։

«Ցավոք, Մեթի թուրը թռավ իմ վահանի վրայով եւ հարվածեց հենց նրա գլխին: Նա փոքր վնասվածք ուներ, բայց կարծում եմ, որ լավ էր: Նա խիզախ մարդ է»,- ասել է Ֆրանկելը Սմիթի մասին:

Նշվում է, որ վնասվածքի պատճառով դերասանների միջեւ տարաձայնություններ չեն եղել։ Նրանք լավ հարաբերություններ են պահպանում։



© NEWS.am STYLE