Barbie-ի ստեղծողները դատի են տվել Նիկի Մինաժի ընկերությանը

20:12   19 օգոստոսի, 2022

Barbie տիկնիկներ ստեղծող Mattel ընկերությունը դատական ​​հայց է ներկայացրել ամերիկացի հիփ-հոփ արտիստ Նիկի Մինաժի ընկերության դեմ։ Rap Snack ապրանքանիշը երգչուհու հետ համատեղ թողարկել է Barbie-Que չիպսեր՝ առանց Barbie-ի ստեղծողների համաձայնության։

«Rap Snacks-ը հրաժարվել է դադարեցնել BARBIE ապրանքանիշի օգտագործումը եւ չեն հրապարակել փոփոխված գովազդ՝ ստիպելով Mattel-ին այս հայցը ներկայացնել որպես վերջին միջոց՝ պաշտպանելու իր իրավունքներն ու կանխելու սպառողների հետագա շփոթությունը», - ասվում է TMZ-ի գրառման մեջ:

Այժմ ընկերությունը պահանջում է դադարեցնել իր ապրանքային նշանի օգտագործումը, ինչպես նաեւ փոխհատուցել վնասները։ Ինքը՝ Մինաժը, դեռ չի մեկնաբանել հայցը։



© NEWS.am STYLE