Սալմա Հայեքը կարող է նկարահանվել «Սեւ հայելի»-ի նոր եթերաշրջանում

23:23   19 օգոստոսի, 2022

Դերասանուհի Սալմա Հայեքը կարող է միանալ «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ եթերաշրջանի նկարահանումներին։ Բացի Հայեքից թիմին հնարավոր է միանա նաեւ Էննի Մերֆին։ Այս մասին հայտնում է  Variety-ն։

Ավելի վաղ դերասանական կազմ էին մտել Ահարոն Փոլը, Ջոշ Հարթնեթը, Քեյթ Մարան, Զազի Բիթզը եւ Ռորի Կալկինը։

Առաջին անգամ «Սեւ հայելի»-ի երկարացման մասին հայտնի դարձավ այս գարնանը։ Սեզոնը կունենա վեց սերիա։ Շոուրաների դերում հանդես կգա Չարլի Բրուքերը։

Ժապավենը պատմում է մութ ապագայի մասին, որում տեխնոլոգիան ստրկացրել է մարդկությանը: Վեցերորդ եթերաշրջանի թողարկման ստույգ ամսաթիվը չի նշվում։ Այժմ Հայեքը նկարահանվում է «Առանց արյան» թրիլլերում՝ Անջելինա Ջոլիի նոր ռեժիսորական աշխատանքում։

 

Աղբյուրը՝ Film.ru



© NEWS.am STYLE