Քննիչը հիշել է զրույցն Ուիլյամի եւ Հարիի հետ արքայադուստր Դիանայի մահից անմիջապես հետո

10:11   20 օգոստոսի, 2022

Սքոթլանդ Յարդի նախկին աշխատակից Ջոն Սթիվենսը, որը հետաքննում էր արքայադուստր Դիանայի մահը, հիշել է զրույցն արքայազններ Ուիլյամի եւ Հարրիի հետ նրանց մոր ողբերգական մահվանից հետո։ Բրիտանական ոստիկանության նախկին աշխատակցի խոսքերը մեջբերել է Us Weekly-ն։

Սթիվենսը, մասնավորապես, պատմել է, որ արքայազնների հետ խոսակցությունը տեղի է ունեցել Քենսինգթոնյան պալատում եւ տեւել է մոտ մեկ ժամ։ «Այո՛, իհարկե, դժվար էր։ Ես 10-15 րոպե ներկայացնում էի իմ եզրակացությունները։ Մնացած ժամանակ ինձ հարցեր էին տալիս, որոնց ես սպասում էի, քանի որ նրանք չգիտեին իրենց մոր մահվան հանգամանքները՝ որտեղ, երբ նա մահացավ, ինչ ասաց»,- ասել է նա։

Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ խոսակցությունը շատ զգացմունքային է եղել․ թագաժառանգները չափազանց վրդովված են եղել եւ կատարվածի համար մեղադրել լրագրողներին։ «Նրանք հրապարակայնորեն հայտարարեցին, որ զայրացած են պապարացիների վրա, որոնք, իրենց կարծիքով, կանգնած են կատարվածի հետեւում. լրագրողները հետապնդել են արքայադստեր մեքենան եւ ստիպել նրան շարժվել ժամում 75 մղոն արագությամբ։ Պետք է ասեմ, որ ես ինքս էլ մտահոգված էի այդ առումով»,- ասել է նա։

Ի դեպ, օրերս դեպքի վերաբերյալ հայտարարություն է արել նաեւ արքայադուստր Դիանայի նախկին թիկնապահ Լի Սանսումը։ Նա կարծում է, որ եթե Դիանան կարող էր ողջ մնալ, եթե  ամրակապված լիներ։

Աղբյուրը՝ RBC

Լուսանկարները՝  Reuters, Getty Images



© NEWS.am STYLE