Վանաձորում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը

12:03   20 օգոստոսի, 2022

Վանաձորի ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղի ունեցած համերգով մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը։ Համերգային  ծրագրով հանդես են եկել Վանաձորի Կամերային երգչախուբմը եւ «Ադանա Փրոջեքթ» ռոք խումբը։ 

«Թվով արդեն 9-րդ անգամ փորձում ենք հնարավորինս անել, նորովի ներկայացնել փառատոնը, հասարակությանը բոլոր հարթակներում հաղորդակից դարձնել մշակույթին, դառնալ կամուրջ արվեստի, հասարակության եւ ներառականության միջեւ։ Մեր գերնպատակներից մեկն է ակտիվացնել մարզային մշակութային կյանքը»,-  նշում է փառատոնի հիմնադիր նախագահ Շահեն Նազարենկոն։

Ի դեպ,  այս օրերին Վանաձորում մշակութային ակտիվության պակաս չի լինի, փառատոնի շրջանակում նախատեսվում են  իրականացնել ֆիլմերի դիտում-քննարկումներ,ազգային պարերին նվիրված միջոցառում եւ համերգային ծրագրեր։



© NEWS.am STYLE