«Օսկարի» հաղորդավարին ապտակելուց հետո․ Ուիլ Սմիթի նախկին կինն աջակցել է դերասանին

22:12   20 օգոստոսի, 2022

«Օսկար 2022»-ի ընթացքում Ուոլ Սմիթի մասնակցությամբ սկանդալից մի քանի ամիս է անցել, սակայն դեռ շատերն են քննարկում միջադեպը։ Հեղինակավոր կինոմրցանակաբաշխության ընթացքում դերասանն ապտակել է հաղորդավար Քրիս Ռոքին՝ ի պատասխան իր կնոջ՝ Ջադա Սմիթի մասին ոչ կոռեկտ կատակի։ Ապտակից հետո դերասանի հեղինակությունը լրջորեն տուժել է, բայց Ուիլն արդեն գիտակցել է իր մեղքը եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել իր գործընկերոջից եւ նրա ընտանիքից։

Ըստ ամենայնի, Քրիս Ռոքը ներել է Ուիլ Սմիթի արարքը, սակայն կան մարդիկ, որոնք փոխել են իրենց կարծիքը դերասանի մասին։ Եվ մինչ ատելության ալիքը շարունակվում է, շատերը պաշտպանում են նրան: Նախօրեին Ուիլ Սմիթի նախկին կինը՝ Շիրի Զամպինոն, Daily Mail-ի լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը։

«Ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ թույլ նրան տան մարդ լինել եւ ներեն նրա սխալը: Ես մեծ հույսեր ունեմ»,- ասել է Ուիլ Սմիթի նախկին կինը։ Նա նաեւ խոստովանել է, որ ընկերական հարաբերություններ ունի Սմիթի եւ նրա կնոջ՝ Ջադայի հետ։

Աղբյուրը՝  Peopletalk
Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE