Երգչուհի Ջեսի Ջեյը պատմել է, թե ինչպես է փորձում հաղթահարել երեխայի կորուստը

11:12   21 օգոստոսի, 2022

Երգչուհի Ջեսի Ջեյը 9 ամիս առաջ կորցրել է երեխային։ «Price Tag» հիթի կատարողը մի քանի տարի փորձում է երեխա ունենալ, բժիշկները նրա մոտ անպտղություն են ախտորոշել։ Անցյալ տարի նրան հաջողվել է հղիանալ, բայց ոչ դրական ելքով։ Նախօրեին նա սոցիալական ցանցերի իր էջերում անկեղծորեն պատմել է, թե ինչպես է հաղթահարում իր ողբերգությունը։

«Երբ ես 16 տարեկան էի, կազմել էի այն ամենի ցուցակի, ինչի կուզենայի հասնել մինչեւ 30 տարեկանը։ Ցուցակում առաջինը մայր դառնալն էր։ Հիմա ես գրեթե 35 տարեկան եմ եւ մինչեւ այժմ վշտով եմ լցվում երեխայիս կորստի պատճառով։ Ես գիտեմ, որ տխրելը նորմալ է: Բացի այդ, վատ բաներն այնքան էլ հաճախ չեն լինում: Բայց ես գիտեմ, որ հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում ապրում են նույնը, ինչ ես: Միգուցե դու կարդաս սա ու մի փոքր ավելի լավ զգաա»,- գրել է Ջեսի Ջեյը։

Ի դեպ, 2019 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ դերասան Չենինգ Տատումն ու Ջեսին բաժանվել են մեկ տարվա հարաբերություններից հետո։ «Ամեն ինչ ավարտված է։ Նրանք բաժանվել են մեկ տարվա հարաբերություններից հետո, բայց դեռ շարունակում են ընկերներ մնալ»,- ասել է E!-ի աղբյուրը։ 2020 թվականի հունվարին զույգը միասին հայտնվեց Լոս Անջելեսում անցկացվող «MusiCares» մրցանակաբաշխությանը։ Ավելի ուշ նրանց բաժանման մասին լուրերը հաստատվեցին։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE