Ներողությունն ընդունված է. Ուիլ Սմիթը վերադառնում է իր կենսագրական ֆիլմի նկարահանումների վերաբերյալ բանակցություններին

14:12   21 օգոստոսի, 2022

Մոտ մեկ ամիս առաջ Ուիլ Սմիթը ներողություն խնդրեց «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար։ Դերասանը բեմ էր բարձրացել եւ հարվածել կատակերգու Քրիս Ռոքին իր կնոջ՝ Ջադա Փինկետ Սմիթի հասցեին անտեղի կատակի համար: Ռոքը դերասանի զղջման խոսքը ծաղրի առարկա է դարձել իր առաջին իսկ ներկայացման ժամանակ, եւ տպավորություն է, որ իր շոուներում դեռ երկար կհիշի այս միջադեպը։

Netflix-ը, որը «Օսկար»-ից հետո սառեցրել էր Ուիլ Սմիթի բոլոր նախագծերը, կարծես տպավորված է այս խոսքերով։ Ըստ ինսայդերների՝ նրանք պատրաստ են կրկին հանդիպել դերասանի հետ՝ քննարկելու նրա կենսագրական ֆիլմի նկարահանումները: Ըստ սցենարի՝ այն բազմաթիվ անկեղծ պատմություններ կներառի Սմիթի կյանքից։

Ապտակը եւ դրա հետեւանքներն, իհարկե, շրջադարձային էին Ուիլի կյանքում եւ այժմ կարող են  նրա կենսագրական ֆիլմի սյուժեի մի մասը դառնալ: Ամեն դեպքում, Netflix-ը ցանկանում է կրկին մասնակցել այս ֆիլմի նկարահանման բանակցություններին, եւ Ուիլի թիմը չի կասկածում, որ Apple-ը կհետեւի օրինակին, ինսայդերի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։

Կատակերգու Քրիս Ռոքին հարվածելուց հետո բազմաթիվ հեռուստադիտողներ, ինչպես նաեւ գործընկերներ դատապարտել են Ուիլ Սմիթին։ Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է, որ բռնությունը ցանկացած ձեւով անընդունելի է։ Ուիլ Սմիթը, երկու անգամ ներողություն է խնդրել․ մի անգամ՝ «Ռիչարդ արքա» ֆիլմում դերի համար «Օսկար» ստանալիս, երկրորդը անգամ՝ հրապարակային հայտարարություն անելով սոցիալական ցանցերում։

Աղբյուրը՝  Hellomagrussia

Լուսակարը՝ Lionel Hahn/Getty Images



© NEWS.am STYLE