Առաջին լուսանկարները Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի հարսանիքից

10:11   21 օգոստոսի, 2022

Հուլիսի սկզբին Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը գաղտնի ամուսնացել են Լաս Վեգասում՝ ամենամտերիմ մարդկանց շրջապատում։ Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ զույգը հերթական հարսանիքն է կազմակերպում, որն, ի դեպ, քիչ էր մնում տապալվեր։ Սակայն բոլոր անախորժություններն արդեն անցյալում են, եւ զույգին հաջողվել է տոն կազմակերպել։ Լրատվամիջոցները հրապարակել են առաջին կադրերը, որոնք արվել են հայտնի զույգի հարսանիքի ընթացքում։ 

Բեն Աֆլեք Ջենիֆեր Լոպես

Հիշեցնենք, որ Աֆլեքն ու Լոպեսը ծանոթացել են 2001 թվականին։ Կարճ ժամանակ անց դերասանը երգչուհուն ամուսնության առաջարկ է արել․ նրանց հարսանիքը պետք է կայանար 2003 թվականին, սակայն տոնակատարության նախօրեին չեղարկվել է։ 2021 թվականին նրանք վերսկսել են հարաբերությունները, իսկ այս տարվա ապրիլին Բենն ամուսնության առաջարկ է արել Ջենիֆերին։ 

Բեն Աֆլեք Ջենիֆեր Լոպես հարսանիք

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ BackGrid

 



© NEWS.am STYLE