«Հետեւեք ձեր երազանքին՝ ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա»․ Անիտա Ավետիսյան (ֆոտո)

18:39   21 օգոստոսի, 2022

Դերասանուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Անիտա Ավետիսյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Անիտան սպիտակ տաբատ է կրում։ Դերասանուհին հավաքել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Հետեւեք ձեր երազանքին՝ ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա: Անկախ այն բանից՝ ծե՞ր եք, թե՞ երիտասարդ, դուք պետք է իրականություն դարձնեք ձեր ամենախիզախ երազանքները: Դա այս մոլորակում գոյություն ունենալու միակ պատճառն է»,- մեկնաբանություններում գրել է նա։

Անիտա-Ավետիսյան2.jpg (173 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրում Անիտան սպիտակ հագուստով էր։ Նրա մազերը հավաքված էին, նախապատվությունը տվել էր վառ ու արտահայտիչ շպարին։ «Բնությունը կնոջն ասել է. գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն, եթե ցանկանում ես, բայց խելամիտ պետք է լինես անպայման»,- հրապարակումը մակագրել էր Անիտան։

 



© NEWS.am STYLE