Շարլիզ Թերոնը դարձել է Dior օծանելիքի թարմեցված տեսակի դեմքը

10:09   22 օգոստոսի, 2022

Հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը դարձել է Dior-ի նոր գովազդային արշավի դեմքը։ Նորաձեւության բրենդը ներկայացրել է նորարարական J'adore Parfum d'Eau-ը, որը Dior-ի առաջին ամբողջովին ջրի վրա հիմնված բույրն է: J'adore-ը դերասանուհին ներկայացնում է 2004 թվականից։ Այդ մասին գրում է Hypebae-ն։

1661076028522187.jpg (400 KB)

Լուսանկարում 47-ամյա դերասանուհին կերպարանք է ընդունել թոփլես։ Շարլիզ Թերոնը կրում է ոսկյա վզնոցներ՝ կրկնելով Dior-ի օծանելիքի սրվակի դիզայնը։

Աղբյուրը՝ Buro24/7



© NEWS.am STYLE