«Հաջողության ցանկացած պատմություն սկսվում է երազանքից»․ Նազենի Հովհաննիսյան

11:43   22 օգոստոսի, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Նազենի-Հովհաննիսյան-15.jpg (149 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Նազենին կրում է սեւ տոպ՝ համադրելով երկարափեշ, թափանցիկ կիսաշրջազգեստով։ Դերասանուհու մազերն արձակված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում պայուսակն ու ձեռքում առկա վերնաշապիկը։

 «Հաջողության ցանկացած պատմություն սկսվում է երազանքից)... հետո՝ կոնկրետ գործողություններից, հետո՝ չհոգնելուց... ինչ էլ, որ լինի ! Համամի՞տ եք», - հրապարակումը մակագրել է Նազենի Հովհաննիսյանը:

 



© NEWS.am STYLE