«Սերն ապրում է միայն այն ժամանակ, երբ կան փոխադարձ հարգանք եւ ազատություն»․ Լիլիթ Կարապետյան

17:38   22 օգոստոսի, 2022

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Լիլիթ-Կարապետյան-15.jpg (114 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը ջինսե զգեստ է կրում։ Նրա մազերը հյուսված են, ընդգծված շպարով է։ «Սերն ապրում է միայն այն ժամանակ, երբ կան փոխադարձ հարգանք եւ ազատություն: Հիշեք, որ մարդիկ սեփականություն չեն», - հրապարակմանը կից գրել է երգչուհին:

Լիլիթ Կարապետյան

Օրերս տեղադրված լուսանկարում Լիլիթը կանաչ գույնի զգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու նախապատվությունը տվել վառ դիմահարդարմանը՝ կարմիրով ընդգծելով շուրթերը։ «Իմ Լոռի»,- հրապարակումը կարճ մակագրել էր նա։



© NEWS.am STYLE