Սիլվեստր Ստալոնեն ուսին դաջել է սիրելի կենդանու նկարը՝ ծածկելով կնոջ պատկերը

13:12   23 օգոստոսի, 2022

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն ուսին առկա դաջվածքը, որում պատկերված է եղել նրա կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը, «ծածկել է» իր սիրելի ընտանի կենդանու նկարով, որը մահացել է մի քանի տարի առաջ, գրում է Daily Mail-ը։

«Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ Ստալոնեն ցանկացել է ուղղել կնոջ պատկերով դաջվածքը, սակայն փոփոխություններն անհաջող են եղել, եւ նա ստիպված է եղել «ծածկել» շան նկարով։

Զույգի հարաբերություններում առկա խնդիրների մասին խոսակցությունների պատճառը միայն Ստալոնեի նոր դաջվածքի մասին լուրերը չեն։ Ֆլավինը սոցցանցերում լուսանկար է հրապարակել իր երեք դուստրերի հետ՝ մակագրելով. «Մնացածը կարեւոր չի: Ընդմիշտ չորսս»։ Ստալոնեի ներկայացուցիչը հայտարարել է, որ նա սիրում է իր ընտանիքը, եւ զույգն այժմ համատեղ ռեալիթի շոու է նկարահանում։ Դերասանը ձեռնպահ է մնացել այլ մեկնաբանություններից։

 

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE