Ավստրիական «McDonald's»-ը թողարկել է Բիգ-Մակի բույրով լոգանքի գել (ֆոտո)

22:23   23 օգոստոսի, 2022

Ավստրիայում տեղական McDonald's-ը թողարկել է Big Mac-ի բույրով լոգանքի գել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

Snimok-ekrana-2022-08-23-v-16.26-pic4_zoom-1500x1500-44293.jpg (656 KB)

Ավստրիայում McDonald's-ի մշտական ​​հաճախորդները արագ սննդի ցանցի հավելվածում կարող են գնել բրենդային բուրգերի հոտով լոգանքի գել՝ օգտագործելով պատվերներից կուտակված միավորները։ Նորույթն արժե 15 միավոր։ Միաժամանակ գնորդները կստանան 5 միավոր «Ցեզար» աղցան գնելու համար, իսկ 8 միավոր՝ չիքեն մակնագեթսի մեծ փաթեթի համար։ Հաղորդվում է, որ կոսմետիկ նորույթը հասանելի է միայն Ավստրիայում։

Հրատարակության լրագրողների խոսքերով, որոնց հաջողվել է փորձել լոգանքի նոր գելը, այն ավելի շատ «վարունգի» հոտ ունի։ Տեղական գովազդային կայքում արդեն հայտնվել են նոր ապրանք գնելու առաջարկներ։ Գինը տատանվում է 2-ից մինչեւ 20 եվրո:



© NEWS.am STYLE