Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է այն երեք զգեստները, որոնք կրել է իր եւ Բեն Աֆլեքի հարսանեկան արարողության ժամանակ (ֆոտո)

16:12   24 օգոստոսի, 2022

Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր OntheJLo կայքում ցուցադրել է այն զգեստները, որոնք կրել է Բեն Աֆլեքի հետ իր հարսանեկան տոնակատարության ժամանակ։ Այդ մասին գրում է Spletnik-ը։

20220824jlo4.png (307 KB)

Երեք զգեստներն էլ Ralph Lauren-ի դիզայներները բացառապես նրա համար են ստեղծել։ Դրանցից մեկը՝ կարճ թեւերով, բաց մեջքով եւ երկար քողով սպիտակ զգեստն արդեն համացանցում երեւացել է Կալիֆորնիայի տոնակատարությունից պապարացիների նկարներում։

20220824jlo3.png (133 KB)

Հիշեցնենք, որ Աֆլեքն ու Լոպեսը հանդիպել են 2001 թվականին, հանդիպումից անմիջապես հետո դերասանը երգչուհուն ամուսնության առաջարկություն է արել, իսկ նրանց հարսանիքը պետք է կայանար 2003 թվականին, սակայն արարողության նախօրեին չեղարկվել է։

20220824jlo2.png (241 KB)

2021 թվականին նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները։ Աստղերը գաղտնի հարսանիք են անցկացրել Լաս Վեգասում այս տարվա հուլիսին, ապա օգոստոսի 21-ին նրանք այդ առիթով տոնակատարություն են կազմակերպել դերասանի առանձնատանը Ռիսբորոյում (Ջորջիա):



© NEWS.am STYLE