Ռիհաննայի Fenty Beauty ապրանքանիշը թողարկել է կետչուպի տեսքով շուրթերի փայլ (ֆոտո)

19:31   24 օգոստոսի, 2022

Ռիհաննայի Fenty Beauty ապրանքանիշը ներկայացրել է MSCHF-ի հետ համագործակցությունը՝ կետչուպի տեսքով շուրթերի փայլերի հավաքածու: Այն բաղկացած է վեց միանման փաթեթներից, որոնք նախատեսված են սոուսների համար։

1661270026274595.jpg.png (1.33 MB)

Հաճախորդներին նաեւ առաջարկում են պատահականության սկզբունքով ընտրել տուփը՝ հույս ունենալով, որ դա կլինի Fenty Beauty-ի ամենավաճառվող շուրթերի փայլը՝ Cherry Gloss Bomb-ը: Ապրանքի փաթեթավորման վրա գրված է «Ketchup Or Makeup» («Կետչուպ կամ կոսմետիկա»):

Հավաքածուի արժեքը 25 դոլար է։ Այն հասանելի է առցանց գնումների համար KetchupOrMakeup.com կայքում: Այնտեղ կարելի է նաեւ ավելի լավ ծանոթանալ փաթեթավորմանը եւ դրա պարունակությանը:



© NEWS.am STYLE