Լուիզա Ներսիսյանի, Իվետա Մուկուչյանի, Դիանա Մալենկոյի, Ռոմելա Սարգսյանի, Ռոզի Ավետիոսվայի, Ելենա Վարդանյանի եւ այլ հայտնիների մասնակցությամբ՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի թրեյլերը

19:01   24 օգոստոսի, 2022

Սեպտեմբերի 16-ից մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» կատակերգությունը, որի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում։ 

Ֆիլմի իրադարձությունները կատարվում են հոգեհանգստի ժամանակ, որին, բացի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաեւ հանգուցյալի սիրուհիները։ Ընտանիքի անդամները, բնականաբար, անակնկալի են գալիս նրա սիրուհիների գոյության մասին իմանալով, իսկ կանանցից յուրաքանչյուրը՝ բացահայտելով, որ ինքը միակը չի եղել։ Սյուժեի առանցքային կետերից է նաեւ հանգուցյալի կտակը, որն էլ դառնում է սեւ կատակերգության հետաքրքիր հիմքերից մեկը։ 

Ֆիլմի գլխավոր դերերում  նկարահանվել են Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը, Ռոմելա Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ այլք։

«Սցենարը գրելիս կային դերասաններ, որոնց մասին մտածել էի։ Երբ եկա Հայաստան, ու սկսեցինք ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, դերասաններն արդեն ընթերցել էին սցենարը, եւ անցանք փորձերին։ Արդյունքում յուրաքանչյուրն ընտրվեց հենց այն կերպարում, որում  իրեն պատկերացնում էի։ Սա իմ առաջին ֆիլմն է, որում գլխավոր հերոսները կանայք են, եւ ինձ համար, նույնպես, սա մեծ փորձ էր»,-ավելի վաղ՝ NEWS.am STYLE-ի «Բեքսթեյջ» հաղորդման շրջանակում պատմել էր բեմադրող ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը։

Կատակերգության պատմության հեղինակը Դավիթ Բաբախանյանն է, սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը եւ Գոռ Կիրակոսյանը, գլխավոր պրոդյուսեր՝ Կարո Կիրակոսյան։



© NEWS.am STYLE