10:46 25 օգոստոսի, 2022Պարուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Սեւանա լճի ֆոնին։

Ինստագրամյան իր էջի Stories բաժնում տեղադրված կադրում Սոֆին հմայիչ ու ոճային կերպարում է։ Նա կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է նույն գույնի վերնաշապիկի ու տաբատի հետ։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են գլխարկն ու սպորտային կոշիկները։ «Պարզ ու իսկական ես», - հրապարակումը մակագրել է Սոֆին։

Օրերս հրապարակված լուսանկարում պարուհին կապույտ գույնի բլուզ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Սոֆիի մազերը հավաքված էին, առանց շպարի էր։ Հրապարակումը նա չէր մակագրել։