«Հարմոնիա»․ Ծովինար Մարտիրոսյանն՝ ամուսնու հետ

18:39   25 օգոստոսի, 2022

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Նարեկ Հայկազյանի հետ։

301454670_186226703864774_6013230665706864832_n.jpg (213 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հրապարակված լուսանկարում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Ծովինարը հետաքրքիր նախշերով ամառային զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Դերասանուհու մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել զույգին․ «Հարմոնիա», «գեղեցիկ զույգ»։

Ծովինար-Մարտիրոսյան.jpg (111 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ «Կնոջ ինտուիցիան շատ ավելի ճշգրիտ է, քան տղամարդու համոզվածությունը», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE