Սիլվեստր Ստալոնեի կինն ամուսնալուծության հայց է ներկայացրել 25 տարվա ամուսնությունից հետո

10:12   25 օգոստոսի, 2022

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն 25 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է կնոջից։ Մոդել եւ գործարար Ջենիֆեր Ֆլավինը ամուսնալուծության հայց է ներկայացրել, հայտնում է TMZ-ը։

Որպես ամուսնալուծության պատճառ Ջենիֆեր Ֆլավինը, մասնավորապես, նշել է Սիլվեստր Ստալոնեի կողմից ընդհանուր խնայողությունների յուրացումը։ Ֆլավինը պահանջում է փոխհատուցում իր ծախսածի համար, ինչպես նաեւ արգելել Ստալոնեին տնօրինել համատեղ ձեռք բերված գույքը։

Ավելի վաղ դերասանն ուսին առկա կնոջ դեմքով դաջվածքը ծածկել էր։ Ջենիֆերի դիմանկարի տեղում հայտնվել է Ստալոնեի սիրած շան կերպարը։ Սակայն դերասանի հրապարակախոս Միշել Բեգան ասել է, որ նա դեռ սիրում է իր ընտանիքը, իսկ հին աշխատանքը փակելու որոշումը պայմանավորված է նրանով, որ Ստալոնեն փորձել է թարմացնել Ֆլավինի դաջվածքը եւ դժգոհ է եղել արդյունքից։



© NEWS.am STYLE