Ջիմի Ֆելոնը եւ NBC-ի երկու այլ հաղորդավարներ մեղադրվում են ոտնձգությունների խրախուսման մեջ  

12:12   25 օգոստոսի, 2022

Մի կին, որը դատի է տվել NBC Saturday Night Live-ի նախկին հաղորդավար Հորացիո Սանսին ոտնձգությունների համար, խնդրել է դատի տալ եւս երեք հեռուստահաղորդավարների: Խոսքը Ֆելոնի, Մայքլզի ու Մորգանի մասին է։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Ըստ հայցի՝ 2000-ից 2002 թվականներին կինն իր դեռահաս ընկերների հետ պարբերաբար մասնակցել է Saturday Night Live-ի երեկույթներին: Փաստաթղթում ասվում է, որ Ֆելոնն ու Սանսը նրա հետ խմել են այդ երեկույթների ընթացքում։ Բացի այդ, Ֆելոնը, իբր, մի անգամ նրան հարցրել է իր տարիքի մասին, իսկ նա պատասխանել է, որ սովորում է ավագ դպրոցում:

Սանսի փաստաբանը հերքում է մեղադրանքները։ Նա հայտարարել է, որ կինն անցած տարի՝ մինչ հայցի ներկայացումնը պահանջել է իրեն վճարել 7,5 միլիոն դոլար։



© NEWS.am STYLE