Չնայած տարածված լուրերին՝ Պավել Պրիլուչնին եւ Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են ոչ թե Երեւանում, այլ Մոսկվայում

22:01   25 օգոստոսի, 2022

Դերասան Պավել Պրիլուչնին եւ Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են։ Սոցցանցերում արդեն հայտնվել են տոնակատարության առաջին լուսանկարները։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ոչ թե Հայաստանում, այլ ըստ աղբյուրների տեղեկությունների` Մոսկվայում։

Պավել Պրիլուչնիի եւ Զեփյուռ Բրուտյանի հարսանիքի մանրամասները դեռ գաղտնի են պահվում, ուստի հանրությանը մնում է միայն կռահել, թե որքան է արժեցել «Մաժոր» սերիալի ընտրյալի շքեղ զգեստը։

678x415_0_7a9a6657b121a18a423ec9986e86c319@678x415_0xac120003_6375734621661445394.jpg (79 KB)

Այս ամուսնությունը Պավել Պրիլուչնիի համար երկրորդն է։ Նախկինում նա պաշտոնական հարաբերություններ է ունեցել Ագաթա Մուցենիեցեի հետ։ Աստղերի միությունից ծնվել է երկու երեխա: Ծնողների ապահարզանից հետո նրանք մնացել են մոր հետ, մինչդեռ Պրիլուչնին ակտիվորեն մասնակցում է որդու եւ դստեր դաստիարակությանը։

591x600_0_11be5cf4bdf6acb3a18b61e55144a333@1221x1239_0xac120003_4376279431661441688.jpg (75 KB) 

 



© NEWS.am STYLE