Քրիստինա Ագիլերան հոկտեմբերին համերգ կունենա Երեւանում

23:06   25 օգոստոսի, 2022

Եվս մեկ աստղային անակնկալ՝ հայ երաժշտասերների համար․ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Երեւանում կկայանա Քրիստինա Ագիլերայի մենահամերգը։ Փառատոնի ֆեյսբուքյան էջում նշված է, որ աշարհահռչակ երգչուհին ելույթ կունանա հոկտեմբերի 22-ին՝ «Հրազդան» մարզադաշտում։

301389513_161588366531185_8334034917970791177_n.jpg (57 KB)

«ՀԱՅԱ»-ի նախաձեռնությամբ Երեւանում արդեն կայացել են այնպիսի ճանաչված արտիստների համերգներ, ինչպիսիք են՝ ֆրանսիացի երգչուհի Զազը, ռեփեր 50 Cent-ն ու G-Unit խումբը եւ Led Zeppelin Symphonic նախագիծը։



© NEWS.am STYLE