Կիեւում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը

14:15   27 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 26-ին Կիեւի «Ուկրաինա» Արվեստների ազգային պալատում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի 11-րդ մրցույթը:

Ըստ 1tv.com.ua-ի, բացման արարողությանը ներկա են եղել մրցույթի բոլոր մասնակիցները, 12 երկրների պատվիրակությունները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ աստղային հյուրեր: Հանդիսությունը բացել են Ուկրաինայի փոխվարչապետ Կոնստանտին Գրիշչենկոն, Ուկրաինայի նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով լիազոր-ներկայացուցիչ Յուրի Պավլենկոն եւ Ուկրաինայի վարչապետի խորհրդական Վալենտինա Դովժենկոն:

Հիշեցնենք, որ Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Մոնիկա Ավանեսյանը՝ «Choco Factory» երգով: Մեր երկիրը պատանեկան այս մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ: Ընդհանուր առմամբ, այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելու է 12 երկիր:

1. Հայաստան - Մոնիկա Ավանեսյան, «Choco Factory»

2. Բելառուս - Իլյա Վոլկով, «Poy so Mnoy»

3. Վրաստան - Սմայլ Շոփ, «Give your smile»

4. Մոլդովա - Ռաֆայել Բոբեյկա, «Cum să fim»

5. Մակեդոնիա - Բարբարա Պոպովիչ, «Ohrid i muzika»

6. Մալթա - Գայա Կոչի, «The Start»

7. Նիդերլանդներ - Միլենե եւ Ռոզանե, «Double Me»

8. Ռուսաստան - Դայանա Կիրիլովա, «Dream on»

9. Սան Մարինո - Միշելե Պերնիոլա, «O-o-O Sole intorno a me»

10. Շվեդիա - Էլիաս, «Det är dit vi ska»

11. Ուկրաինա - Սոֆիա Տարասովա, «We Are One»

12. Ադրբեջան - Ռուստամ Քարիմով, «Me And My Guitar»



© NEWS.am STYLE