Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Դոմ-2» աստղի մահից հետո

14:12   26 օգոստոսի, 2022

Սանկտ Պետերբուրգի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ Ֆիննական ծոցում հայտնաբերել են «Դոմ-2» շոուի մասնակից Անաստասիա Կոչերվեի դիակը։ Այս մասին հայտնի է դարձել օգոստոսի 25-ին։

«Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառել), - պատմել է քննիչը:

Քննչական կոմիտեում նաեւ պարզաբանել են, որ գործով նշանակվել են բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում՝ դատաբժշկական, որը պետք է պարզի աղջկա մահվան պատճառը։ «Առաջիկայում կիրականացվի նույնականացում»,- եզրափակել են մամուլի ծառայությունից։



© NEWS.am STYLE