«Ուզում եմ մեծանալ ու նմանվել քեզ»․ Հայկոյին նվիրված համերգի հուզիչ դրվագներն ու որդու խոստովանությունը (վիդեո)

16:53   26 օգոստոսի, 2022

Ֆիզիկապես հեռու, բայց այնքան մոտ․ երեկ՝ օգոստոսի 25-ին, Հայկոյի ծննդյան օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երգչի հիշատակին նվիրված համերգային մեծ ծրագիր։ Երեկոյին մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստի հարազատները, ընկերները, նրա արվեստի երկրպագուները։ Հայտնի գործընկերները կատարեցին սիրված երգչի երգերն ու, նույնիսկ, զուգերգեր ներկայացրին նրա հետ։

301541450_5401250896633936_3402812921636766673_n-1.jpg (78 KB)

Համերգի ողջ ընթացքում զգացվում էր Հայկոյի ոչ միայն հոգեւոր, այլեւ անմիջական ներկայությունը։ Լեդ էկրանների շնորհիվ ստացվել էր երգչի պատկերը․ նա գործընկերներին ու հանդիսատեսին ժպտում էր բեմից՝ հուզելով ու արտացոլելով իր հավերժական գոյությունը բոլորի սրտերում։

301471014_5401248186634207_246494500873199794_n.jpg (46 KB)

Արտիստները հաճախ չէին կարողանում զսպել էմոցիաները՝ դժվարանալով երգել առանց հուզմունքի։ Ելույթ ունեցան Անդրեն, Սիրուշոն, Էրիկը, Էմմին, Արամ mp3-ը, Արամեն, Խորեն Լեւոնյանը, Ներսես Ավետիսյանը, Արսեն Սաֆարյանը, Արսեն Գրիգորյանը, Արա Մարտիրոսյանը եւ այլ հայտնիներ․ համերգին մասնակցեցին նաեւ Ալեքսեյ Չումակովը, Սոսո Պավլիաշվիլին եւ Ռոբերտո Կել Տոռեսը։ Հուշ-երոկոյի հանդիսավարներն էին Գարիկ Մարտիրոսյանը, Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանն ու Խորեն Լեւոնյանը։

301268838_782372372804410_7276513430138340917_n.jpg (82 KB)

Հայկոյին նվիրված համերգը լի էր տպավորիչ պահերով, որոնք հանդիսատեսին ստիպում էին լաց լինել, ժպտալ, համակվել կարոտով ու հուշերի ջերմությամբ, սակայն ամենաէմոցիոնալ պահերից մեկը, թերեւս, Հայկոյի որդու՝ Արմանի մասնակցությամբ հոլովակն ու հայրիկին արված նրա խոստովանությունն էր,-«Ես լսել եմ քեզ միշտ, հա՝ մեկ-մեկ ականջի ծայրով, բայց նաեւ ուշադիր։ Ես դեռ շատ բան ունեմ քեզանից սովորելու․ ուզում եմ մեծանալ ու նմանվել քեզ՝ քեզ պես երազել, քեզ պես սիրել կյանքն ու մարդկանց, ընտանիքն ու ընկերներին։ Ես կարոտում եմ քեզ, սիրում եմ քեզ, պապ․․․»։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)

Արդեն բեմում Արմանը շնորհակալություն հայտնեց բոլորին, որվքեր եկել էին իր հայրիկին նվիրված համերգին։

Համերգը եզրափակվեց «Վերեւ» երգով, որը հնչեց հենց Հայկոյի կատարմամբ․ ելույթի ընթացքում բեմին էր արտիստի հոլոգրաֆիկ պատկերը։

Հայկոյին նվիրված համերգը կազմակերպվել էր «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամի» նախաձեռնությամբ։ Սեպտեմբերի 20-ին եւս մեկ համերգ է սպասվում Լոս Անջելեսում։

301360374_5401257413299951_8874387709590409191_n.jpg (55 KB)

301517888_5402919839800375_3124858544632050886_n.jpg (66 KB)

301616011_5401249506634075_1237370362147540122_n.jpg (46 KB)

301814999_5402920036467022_8649649721752185022_n.jpg (63 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Arthur Paparazzi-ի ֆեյսբուքյան էջից, Սիրուշոյի Instagram-ից

Տեսանյութերը՝ Արմինե Գեւորգյանի ֆեյսբուքյան եւ Անահիտ Սիմոնյանի ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE