Հայտնի է Պավել Պրիլուչնիի եւ Զեփյուռ Բրուտյանի շքեղ հարսանիքի արժեքը

10:11   27 օգոստոսի, 2022

Դերասաններ Պավել Պրիլուչնիի եւ Զեփյուռ Բրուտյանի հարսանիքը գնահատվել է 15 միլիոն ռուբլի։ Այս մասին գրում է Kp.ru-ն՝ վկայկոչելով ծառայությունների միջին գները Մոսկվայում, որոնց Պրիլուչնին դիմել էր։ 

View this post on Instagram

A post shared by Zippi (@zepyur_brutyan)

Սպիտակ վարդերի օգտագործմամբ դեկորացիաները եւ տեխնիկական ծախսերը գնահատվել են 6 միլիոն ռուբլի, բանկետը ՝ 4 միլիոն ռուբլի, զվարճանքի ծրագիրը ՝ 5 միլիոն ռուբլի, հանդերձանքը ՝ 3 միլիոն ռուբլի, տորթը, ծաղկեփունջը, սցենարը եւ մնացած դետալները՝ 2 մլն ռուբլի։

Լրագրողներն այս թվի մեջ չեն ներառել աստղերի ելույթների գինը, քանի որ նրանք հաճախ անվճար են հանդես գալիս ընկերների համար։ Հանրային ճանաչում չվայելող նորապսակներն արտիստների ելույթների համար ստիպված կլինեին եւս 5-6 միլիոն ռուբլի վճարել։ 

Պավել Պրիլուչնին եւ Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են օգոստոսի 25-ին։ Հարսանիքի աստղային հյուրերի թվում էին Իլյա Գլիննիկովը, Ալեքսեյ Չադովը, Իգոր Ժիժիկինը, ելույթ են ունեցել Ստաս Միխայլովը եւ նրա կինը՝ Իննան, Մոտը (Մատվեյ Մելնիկով):

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE