Բեն Աֆլեքը պատմել է, թե ինչու է տարիներ առաջ բաժանվել Ջենիֆեր Լոպեսից

14:14   27 օգոստոսի, 2022

Դերասան Բեն Աֆլեքն իր հարսանեկան ելույթի ժամանակ հյուրերին պատմել է, թե ինչու 2004-ին ինքը եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը չեն պսակադրվել եւ ինչու են 18 տարի անց վերսկսել իրենց հարաբերությունները, հայտնում է Mirror-ը։

Հրապարակման աղբյուրի խոսքով՝ դերասանն ասել է, որ ինքն ու Լոպեսն առաջին անգամ չեն ամուսնացել, որ հրաշալի երեխաներ ունենան, բայց  ոչ միմյանցից։

«Բենը տպավորիչ ելույթ ունեցավ, որի ընթացքում սեր խոստովանեց Ջենիֆերին եւ նրա երեխաներին եւ ասել, որ երեխաները օրհնություն են ու նվեր, որը տեղի է ունեցել, քանի որ նրանք նախկինում չեն ամուսնացել, եւ սա ապացույց է, որ ամեն ինչ տեղի է ունենում ինչ-որ պատճառով»,- հայտնել է պարբերականի զրուցակիցը։

Լոպեսից բաժանվելուց հետո Բեն Աֆլեքն ամուսնացավ Ջենիֆեր Գարների հետ։ 2005 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Վիոլետը, 2009 թվականին՝ Սերաֆինան, 2012 թվականին՝ որդի Սամուելը։ Լոպեսը երկվորյակների է լույս աշխարհ բերել՝ Էմմեն եւ Մաքսը․ երեխաների հայրը լատինաամերիկացի երգիչ Մարկ Էնթոնին է։

Աղբյուրը՝ 5-tv.ru



© NEWS.am STYLE