«Վիշապի տունը» երկրորդ եթերաշրջան կունենա

15:18   27 օգոստոսի, 2022

«Գահերի խաղը» սերիալը պրիքվելը՝ «Վիշապի տունը», երկրորդ եթերաշրջան կունենա, հայտնում է The Hollywood Reporter-ը:

HBO Programming-ի գործադիր փոխնախագահ Ֆրանչեսկա Օրսին ասել է, որ աներեւակայելի հպարտ է այն ամենով, ինչին հասել է նախագծի թիմը: «Մեր ֆենոմենալ դերասանական կազմը եւ նկարահանող խումբը պատասխանատու խնդիր էին ստանձնել՝ գերազանցելով բոլոր սպասումները»,- ասել է Օրսին:

«Վիշապի տունը» թողարկվել է 2022 թվականի օգոստոսի 21-ին։ Երկու օր անց ժապավենն HBO-ի ռեկորդ է սահմանել դիտումների քանակով։ Առաջին էպիզոդը դիտել է «HBO»-ի եւ «HBO Max» սթրիմինգայի ծառայության 9,9 միլիոն հեռուստադիտող: Նշվել է, որ «Գահերի խաղի» պիլոտային տարբերակը դիտել է 4,2 միլիոն մարդ, իսկ եզրափակիչը՝ 17,9 միլիոն։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE