Լիա Զախարյանի «street style»-ը Վիեննայից

17:43   27 օգոստոսի, 2022

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Լիա Զախարյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում տեղադրված կադրերն արվել են Վիեննայում։ Լիան բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է սեւ տոպի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացրել են գոտին ու սպորտային կոշիկը։

Լիա Զախարյան

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիան սեւ զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել՝ նապախատվություն տալով կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, պայուսակ։ «Շատ ասելիք չունեմ Բարսայից։ Ունեմ թույն էմոցիաներ, բարձր տրամադրություն, ստացված ու չստացված նկարներ ու կուտակած հիշողություններ»,- մեկնաբանություններում գրել էր նա։

 



© NEWS.am STYLE