Սեւի երանգները․ Էլեն Ասատրյանի լուսանկարը

20:39   27 օգոստոսի, 2022

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Էլեն Ասատրյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Էլենն արձակել է մազերն ու նախապատվությունը տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ նուրբ վզնոց, արեւային ակնոց։ Դերասանուհին լուսանկարը չի մակագրել։

Էլեն Ասատրյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում Էլենը ատլասե զգեստ էր կրում։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերն ու վառ շպարով էր։ Էլենը հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցկուհի»։

 



© NEWS.am STYLE