Առաջին եթերաշրջանից հետո Netflix-ը փակում է «Չարի կացարանը» նախագիծը

22:12   27 օգոստոսի, 2022

Netflix սթրիմինգային ծառայությունը հայտարարել է «Չարի կացարանը» գիտաֆանտաստիկ սարսափ սերիալի փակման մասին, գրում է The Hollywood Reporter-ը։ Նախագիծը հիմնված է համանուն խաղային ֆրանշիզի վրա։ 

Շոուի առաջին եւ վերջին եթերաշրջանն առցանց կինոթատրոնում թողարկվել է հուլիսի 14-ին եւ սառը ընդունվել հանդիսատեսի ու մամուլի կողմից։ Միեւնույն ժամանակ, հուլիսին «Redanian Intelligence» պարբերականը պնդում էր, որ Netflix-ն, ամեն դեպքում, մշակում է շոուի երկրորդ եթերաշրջանը՝ չնայած ձախողմանը։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE