Քլոե Քարդաշյանի ընկերուհին պատմել է, թե ինչպես է աստղն իրեն զգում Տրիստան Թոմփսոնից բաժանվելուց հետո

14:12   28 օգոստոսի, 2022

Թվում է՝ բոլորը գիտեն Քլոե Քարդաշյանի եւ Տրիստան Թոմփսոնի սկանդալային բաժանման մասին։ Առհասարակ բաժանումը կյանքում լավագույն իրադարձությունը չէ, հատկապես երբ ուղեկցվում է դավաճանություններով եւ անորոշություններով: Բայց հիմա արդեն ամեն ինչ անցյալում է (կարծես): Քլոե Քարդաշյանի ընկերուհի Մալիկա Հակը պատմել է, թե ինչպես է իրեն զգում թոք-շոուի աստղը։

Հակը դարձել է Կառլոս Քինգի «Իրականությունն արքայի հետ» փոդքասթի հյուրը: Հարցազրույցի ընթացքում նա պատմել է աստղային ընտանիքի հետ ընկերության վերաբերյալ տպավորությունների մասին։ Երբ Քինգը հարցրել է, թե ինչ է կատարվում Քարդաշյանի անձնական կյանքում՝ հաշվի առնելով «Տրիստանի հետ կապված իրավիճակը», Հակը պատասխանել է․ «Կարծում եմ՝ նրա մոտ ամեն ինչ այնքան լավ է, որքան կարելի էր սպասել ինչ-որ մեկից, որը գտնվում է նման իրավիճակում»:

Ի դեպ, Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը բաժանվել են 2019 թվականին, սակայն ԶԼՄ-ները դեռ շարունակում են հետաքրքրվել, թե ինչ հարաբերություններ ունեն նախկին սիրահարները։ Կարծես թե, հիմա ամեն ինչ անցյալում է։ Վերջերս ծնվել է զույգի երկրորդ երեխան, որին կրել է փոխնակ մայրը, եւ Քլոեն ու Տրիստանը դեռ փորձում են ընկերական հարաբերություններ պահպանել։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Shutterstock/Getty Images



© NEWS.am STYLE