Սկանդալ. Ջենիֆեր Լոպեսը զայրացած է, որ իր հարսանեկան անակնկալի տեսանյութը հայտնվել է համացանցում

12:12   28 օգոստոսի, 2022

Ջեյ Լոյի եւ Բեն Աֆլեքի հարսանիքը դարձել է այս ամառվա ամենաքննարկվող իրադարձությունը։ Լաս Վեգասում գաղտնի ամուսնությունից հետո սիրահարները որոշել են շքեղ տոնակատարություն կազմակերպել՝ ընկերների հետ նշելու համար։ Միայն թե զույգը հյուրերին արգելել է հեռախոսներով նկարահանել արարողությունը եւ լուսանկարներ տեղադրել համացանցում։ Սակայն միջոցառումն առանց սկանդալի չի ավարտվել։

View this post on Instagram

A post shared by SUPER (@super.ru)

Հյուրերից մեկը համացանցում հրապարակել է Ջեյ Լոյի հարսանեկան անակնկալը։ Երեկույթի ընթացքում երգչուհին Բենի առջեւ ելույթ է ունեցել նրա պատվին գրված երգով։ Դերասանին այնքան է դուր եկել կնոջ նվերը, որ նա չի դիմացել ու սկսել է երգել նրա հետ։ Հետո զույգը սկսել է պարել։

Տեսանյութն անմիջապես տարածվել է համացանցում, ինչը դուր չի եկել Ջենիֆեր Լոպեսին։ Երգչուհին մեկնաբանություն է թողել երկրպագուների հաշվում. «Սա արվել է առանց թույլտվության: Վերջ։ Նա, ով հրապարակել է սա, օգտվել է մեր անձնական պահից։ Ես չգիտեմ, թե որտեղից եք դուք վերցնում այս ամենը, քանի որ մենք չհրապարակելու վերաբերյալ համաձայնություն ունեինք եւ բոլորին խնդրել էինք ոչինչ չբացահայտել մեր հարսանիքի մասին: Մենք ենք ընտրում, թե ինչով կիսվել»:

«Ես կիսում եմ իմ անձնական կյանքի մանրամասները իմ երկրպագուների հետ OnTheJLo-ում (աստղի անձնական բլոգը): Ես դա կանեմ, երբ պատրաստ լինեմ: Այն գողացվել է առանց մեր համաձայնության եւ վաճառվել փողի դիմաց»,- հավելել է Լոպեսը։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝ Getty Images

Տեսանյութը՝ Super



© NEWS.am STYLE