Քիմ Քարդաշյանն ու Ստալոնեն խախտել են Կալիֆոռնիայի օրենքը. մանրամասներ

11:13   28 օգոստոսի, 2022

Մոդելներ Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններն ու դերասան Սիլվեստր Ստալոնեն հայտնվել են Կալիֆոռնիայում ջրի օգտագործման հետ կապված օրենքի խախտողների ցանկում։ Նահանգի կանոնները խախտում են նաեւ բասկետբոլիստ Դուեյն Ուեյդը եւ դերասան Քեւին Հարթը։

Հայտնիները միասին սահմանը գերազանցել են 3 միլիոն լիտրով։ Ըստ օրենքի՝ այժմ հայտնիները պարտավոր են իրենց առանձնատներում ջրի օգտագործման սահմանափակիչներ տեղադրել, հայտնում է Daily Mail-ը:

Ջրի սպառման սահմանափակման մասին օրենքը Կալիֆոռնիայում մտցվել է վերջին 220 տարվա ամենալուրջ երաշտի պատճառով։ Իրավիճակն ազդում է ոչ միայն բնակչության, այլեւ արտադրության վրա։

Աղբյուրը՝ Riafan



© NEWS.am STYLE