Ջենիֆեր Լոպեսը Netflix-ի ֆանտաստիկ ֆիլմում կկատարի գլխավոր դերը

17:13   28 օգոստոսի, 2022

Ջենիֆեր Լոպեսի երկրպագուները շուտով նրան կրկին կտեսնեն մեծ էկրաններին։ Netflix-ը հայտարարել է «Atlas» անվանումը ստացած ֆանտաստիկ նախագծի նկարահանման մասին։ Գլխավոր դերում Ջեյ Լոն է։ Ռեժիսորը կլինի Բրեդ Փեյթոնը, որը նախկինում մարտաֆիլմեր է նկարահանել Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ։

Նախագիծը կպատմի Ատլաս անունով գլխավոր հերոսի մասին, ում մարմնավորելու է Լոպեսը։ Նա պետք է պայքարի ​​արհեստական ​​ինտելեկտի դեմ, որը որոշել է ոչնչացնել մարդկությանը: Դա անելու համար աղջիկը պետք է ընդունի մեկ այլ արհեստական ​​ինտելեկտի օգնությունը եւ ինչ-որ աներեւակայելի ձեւով գերազանցի կոտրված համակարգը: Առայժմ հայտնի չէ, թե երբ կմեկնարկեն նկարահանումները եւ երբ ֆիլմը կհայտնվի առցանց կինոթատրոններում։

Ի դեպ, ֆիլմում երգչուհու դեմ կպայքարի Սիմու Լյուն, որը հայտնի է «Շան-Չին եւ տասը օղակների լեգենդը» կոմիքսներից։

Աղբյուրը՝ OkMagazine.ru



© NEWS.am STYLE