«Եթե պիտի փորձես, ուրեմն մինչեւ վերջ գնա»․ Անի Լուպեի համարձակ ֆոտոշարքը

13:43   28 օգոստոսի, 2022

Դերասանուհի Անի Լուպեն նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Անի Լուպեի նոր ֆոտոշարքը

Անին նկարահանման համար համարձակ կերպար է ընտրել․ նա սպիտակ տաբատ է կրում ու լուսանկարվել է թոփլես։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտհայատիչ շպարով է։ «Եթե պիտի փորձես, ուրեմն մինչև վերջ գնա, հակառակ դեպքում՝ նույնիսկ մի՛ սկսիր»,- հրապարակումը մակագրել է նա։

Անի Լուպե

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անին սպիտակ տոպ էր կրում ու բաց գույնի տաբատ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ «Ուզում եմ լինել միշտ հեռուն քո։ Մոտիկը դժվար են տեսնում»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։



© NEWS.am STYLE