Լեդի Գագան, Մադոննան, Քրիստինա Ագիլերան եւ այլ աստղեր՝ Versace-ի գովազդային արշավում

18:39   27 նոյեմբերի, 2013

Իտալական Versace նորաձեւության տունն առաջին անգամ չէ, որ իր գովազդային արշավում ներգրավում է աստղային Օլիմպոսը: Այս անգամ գարուն-ամառ 2014 հավաքածուն ներկայացնողների թվում հայտնվել են Լեդի Գագան, Մադոննան, Դեմի Մուրը, Հոլի Բերին, Քրիստինա Ագիլերան եւ Ջենյուարի Ջոնսը:

Աստղային այս կազմին գովազդում ներգրավելու համար Նորաձեւության տունը կլորիկ գումար է ծախսել: Նորաձեւության արդյունաբերությանը մոտ կանգնած մարդիկ ասում են, որ աստղային արշավով Դոնաթելլան փորձում է իր ապրանքանիշը դուրս բերել ճգնաժամից: Ամեն դեպքում՝ նա երբեմնի փառքը վերադարձնելու բոլոր հնարավորություններն ունի, քանի որ հաջորդ տարվա գարնանային հավաքածուն արժանացել է նորաձեւության քննադատների դրական արձագանքին: Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում Վերսաչեն իր հավաքածուում բազմաթիվ մարմինը գրկող շրջազգեստներ, լայն կիսաշրջազգեստներ, վառ նկարներ եւ երկար թափվող կանացի զգեստներ էր ներառել:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE