Սյուզաննա Մելքոնյանի ոճային լուքն Իտալիայից

16:37   28 օգոստոսի, 2022

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն Իտալիա է մեկնել, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։

Սյուզաննա Մելքոնյան

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հրապարակված նոր կադրերում Սյուզաննան սեւ զգեստ է կրում, որը համադրել է սպիտակ բարձրակրունկների հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու կերպարն ամբողջական դարձրել աքսեսուարներով՝ պայուսակ, արեւային ակնոց։

Սյուզաննա Մելքոնյան

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում երգչուհին սպիտակ պիջակ էր կրում։ Սյուզաննան արձակել էր մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր ուղղել նրան․ «Շքեղ․ այո՛, գեղեցկությունն, իսկապես, կփրկի աշխարհը»։



© NEWS.am STYLE