Քորթնի Քարդաշյանը` սկանդալի կենտրոնում․ հետեւորդները կարծում են, որ նա վատ մայր է

20:13   28 օգոստոսի, 2022

Նոր օր, նոր սկանդալ Քարդաշյանների ընտանիքում. այս անգամ քննադատության է ենթարկվել Քորթնի Քարդաշյանը։ Պատճառը նրա տասնամյա դստեր՝ Պենելոպեի տեսանյութն է, որը հրապարակվել է Tiktok-ում։ Դրանում փոքրիկը հմտորեն ցույց է տալիս, թե ինչպես է շիճուկը քսում դեմքին («մեծահասակների» համար նախատեսված արտադրանք, որն, անվտանգ չէ դեռատի մաշկի համար)։ Փոքրիկը դրանից հետո կոնսիլեր է քսում աչքերի տակ, այտոսկրերի եւ  ճակատի հատվածում։ Պենելոպեն չի մոռացել նաեւ շուրթերի համար նախատեսված փայլի, ստվերի եւ սեւաներկի մասին։

penelopa.jpg (183 KB)

«Ինչպե՞ս է կարելի է այսպես։ Այս տարիքի երեխան դիմահարդարման կարիք չունի։ Իսկ ո՞ւր է նայում մայրիկը»,- գրել են զայրացած օգտատերերը: Գտնվել են նաեւ հետեւորդներ, որոնք հակառակ կարծիքն են արտահայտել. «Ի՞նչ վատ բան կա դրանում, սա պարզապես էքսպերիմենտ է կոսմետիկայի հետ», «Այլ գործեր չկան, բացի փոքրիկ աղջիկներին սեւաներկի եւ շուրթերի փայլի օգտագործման համար քննադատելը»,- գրել են օգտատերերը։  

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE