Ես չեմ ուզում հուղարկավորվել Կալիֆոռնիայում. Օզի Օսբորնը եւ նրա կինը կլքեն ԱՄՆ-ը

12:31   29 օգոստոսի, 2022

Հայտնի ռոքեր Օզի Օսբորնը պատմել է, որ մտադիր է կնոջ հետ վերադառնալ հայրենիք՝ Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Օզի եւ Շերոն Օսբորնների՝ Observer ամսագրին տված հարցազրույցին։

«Այստեղ ամեն ինչ <…> ծիծաղելի է: Ես հոգնել եմ, որ ամեն օր սպանում են մարդկանց: Աստված գիտի, թե դպրոցներում կրակոցներից քանի մարդ է գնդակահարվել»,- ասել է նա։

Կատարողի խոսքով՝ ինքը չի ցանկանում հուղարկավորվել հոլիվուդյան շատ հայտնիների նման Կալիֆորնիայի Ֆորեսթ Լոն գերեզմանատանը։

«Ես չեմ ուզում մեռնել Ամերիկայում: Ես չեմ ուզում հուղարկավորվել Ֆորեսթ-Լոնում», - հայտարարել է նա:

Բիրմինգհեմի բնակիչը հավելել է, որ լինելով անգլիացի՝ ցանկանում է վերադառնալ հայրենիք, եթե անգամ կինն ասեր, որ տեղափոխվում են Տիմբուկտու, նա կհամաձայներ։



© NEWS.am STYLE