Արքայազն Չարլզը թողարկել է ծաղկային բույրով օծանելիք

22:12   29 օգոստոսի, 2022

Արքայազն Չարլզը եւ Penhaligon-ը ներկայացրել են նոր բուրմունք, որը ոգեշնչված է Գլոսթերշիրի այգու հողամասից: Այս մասին հայտնում է WWD-ն։

63072d09a2a25317b0b34fb9-900x.jpg (168 KB)

Ինչպես ենթադրում է անունից, նորույթը նվիրված է Հայգրուվ այգիներին, որոնք գտնվում են արքայազնի եւ նրա կնոջ՝ Կամիլայի գյուղական նստավայրում։ Որպես կոմպոզիցիայի հիմնական բաղադրիչ ընտրվել է արքայական այգիների արծաթե լորենին։

63072c83e32d8a17bc389a44-900x.jpg (92 KB)

Հայտնի է, որ օծանելիքի վաճառքի 10%-ը փոխանցվելու է Չարլզի The Prince's Foundation բարեգործական հիմնադրամին։

 

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE