«Իմ երջանկության մեխանիկան»․ Լիլուն՝ զավակների հետ լուսանկար է հրապարակել

22:53   30 օգոստոսի, 2022

Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ Ռոբերտի եւ դստեր՝ Մարիայի հետ։

Լիլու-11.jpg (168 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լիլուն, ով վերջին տարիներին ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, կրում է սեւ բլուզ։ Նա հավաքել է մազերը, նախընտրել է նվազագույն շպար։ «Իմ երջանկության մեխանիկան։ Ռոբի դեմքը։ Մեծ մարդ», - ջերմ լուսանկարը մակագրել է երիտասարդ մայրիկը։

301441681_748917413028131_2872697391957837385_n.jpg (272 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին ամառային հմայիչ կերպարում էր։ Նա կրում էր սեւ զգեստ, որը համադրել էր ոճային բարձրակրունկների հետ։ Լիլուն արձակել էր մազերը, ընդգծված շպար էր նախընտրել։  «Մամայի աղջիկ։ Վերջին նկարի համար գժվում եմ, ոնց որ Սոֆիկ տոտան լինես, Մար», - իրեն հատուկ հումորով հրապարակումը մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE