«Սա ամենամեծ դժոխքն է». Էմմա Սապունջյանը նոր հրապարակում է արել

23:43   30 օգոստոսի, 2022

Դերասանուհի Էմմա Սապունջյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել`ներկայանալով դասական կերպարում:

301890172_517133776885646_1532920597820518219_n.jpg (106 KB)

Լուսանկարում դերասանուհին կրում է սպիտակ ջինսե տաբատ եւ սեւ շապիկ`իր տեսքն ամբողջացնելով սեւ բարձրակրունկներով: Աքսեսուարներից նախապատվությունը տրված է սեւ կաշվե գոտուն, ժամացույցին եւ արտահայտիչ մատանուն: Դերասանուհին ալիքավոր հարդարված վարսերով եւ արտահայտիչ դիմահարդարմամբ է:

«Ես չգիտեմ ոնց են աղջիկները կրում բարձրակրունկներ, բայց ես հպարտանում եմ Ձեզանով....Սա ամենամեծ դժոխքն է», - հրապարակմանը կից գրել է Էմմա Սապունջյանը:

Էմմա-Սապունջյան-7.jpg (122 KB)

Օրերս դերասանուհին երեկոյան զգեստով լուսանկար էր հրապարակել: «Ինստագրամ» սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ երիտասարդ դերասանուհին կրում էր սեւ գույնի, քարերով զարդարված տոպ եւ փքուն շրջազգեստ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ «Տեսնել հայելի ու սելֆի չանե՞լ։ Փֆֆֆ, ու՞մ տեղն եք ինձ դրել», - հրապարակմանը կից հետեւորդներին հումորով դիմել էր Էմման։



© NEWS.am STYLE